Իմ արմատների պատմությունը-նախագիծ

<<Իմ արմատների պատմությունը>>

Մասնակիցներ— Քոլեջի 1-ին կուրսի ուսանողներ

Ժամանակահատվածը— Մարտի 1-30-ը

Նպատակը-Արմատների պատմության բացահայտում

Ընթացքը— Ընտանիքի անդամների հետ զրույցի միջոցով պարզել ընտանիքի անդամների-գերդաստանի-ազգանվան ծագումնաբանությունը

  • ազգանվան պատմությունը (ուսումնասիրել ինչպես են ձևավորվում ազգանունները հայերիս, այլ ժողովուրդների մոտ)
  • տատիկ-պապիկներից բացահայտել, թե ձեր նախնիները երբ, որտեղից են եկել, որտեղ են հաստատվել
  • արխիվային լուսանկարների  փնտրտում, բացահայտում և տեղադրում բլոգում
  • ընտանիքի ամենահին իրի բացահայտում
  • հետաքրքիր ընտանեկան սովորույթներ

Արդյունքը— պատում բլոգում, տեսանյութերի, աուդիոնյութերի պատրաստում

Ամեն մարդ պետք է իմանա իր արմատները, քանի որ շատ կարեւոր է իմանալ թե ինչ ազգի ես պատկանում, եւ ընդհանրապես քո ընտանիքի պատմությունը։ Շատ ցավալի է, որ հիմա շատերը նույնիսկ չգիտեն, թե ովքեր են եղել իրենց տատիկների եւ պապիկների ծնողները եւ որտեղից են նրանք եղել։
Ինչ վերաբերում է ինձ, ապա կարող եմ ասել, որ ես արմատներով երկու ազգի եմ պատկանում եւ իմ ընտանիքի պատմությունը բավական երկար է։
Հորական կողմից ես մշեցի եմ։ Պատմութուններից գիտեմ, որ մեր ազգանունն առաջացել է մի մարդուց ում անունն էր՝ Տոնե, իսկ իմ ազգանունը Տոնոյան է։ պարզվել է որ նա շատ հարուստ մարդ է եղել եւ չեմ կարծում, որ կարելի է զարմանալ, քանի որ այդ ժամանակ այսնինքն մի երկու հարյուր տարի առաջ շատ հայեր բավական հարուստ են եղել, քանի որ ինչպես հայտնի է նրանք են կառուցել եւ ծաղկեցրել Կովկասում գտնվող շատ քաղաքներ եւ բնակավայրեր։ Մի խոսքով պատերազմի պատճառով ստիված են եղել թողնել ավելի ճիշտ թաղել ամբողջ ոսկին եւ գաղթել՝ Մարտունի։ Որտեղ եւ շատ տարիներ հետո ծնվել է իմ պապիկը։ Հայրիկիս մայրիկը Աշտարակից է։
Մայրիկիս կողմից ես ոչ միայն հայ եմ այլ նաեւ ռուս, քանի որ իմ տատիկը այսինքն մայրիկիս մայրիկը ռուս է։ Իսկ իմ պապիկի ընտանիքը եղել է Կոստանդնուպոլսից եւ նույնպես հարուս ընտանիք է եղել, բայց ցավոք նորից պատերազմի պատճառով, գաղթել են Բուլղարիա։ Բուլղարիայից Հայաստան է տեղափոխվել իմ պապիկի տատիկը եւ տարիներ անց էլ Հայաստանում ծնվել է իմ պապիկը։
Կարծում եմ, որ արմատների մասին պատմություններն իմանալը ոչ միայն կարեւոր է այլ նաեւ հետաքրքիր։ Պատմություներն օգնում են մեզ հասկանալ, թե ինչի հետ է կապված այս կամ այն իրավիճակում մեր պահելաձեւը, մեր արտաքինը, մեր մտածելակերպը եւ այլն…