Սովորողի անհատական նախագիծ- Մարտ

Ընթերցողական — սովորողն իր ցանկությամբ ընտրում է ցանկացած նյութ, տեղադրում իր բլոգում, ապահովում ընթերցումը, գրում վերլուծություն կարդացածի վերաբերյալ ոչ պակաս քան 7-8 նախադասություն։ Պիտի առաջարկի նաև՝ խորհուրդ տալի՞ս է ընկերոջը կարդալ իր ընտրած նյութը, ինչու։

Աստղերն են մեղավոր, Ջոն Գրին

Որպես Մարտ ամսվա նախագիծ ես ընտրել եմ գրքի վերլուծողական աշխատանք։ Կարծում եմ, որ տեղադրված նկարից արդեն պարզ է, որ մենք այսօր քննարկելու ենք Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» նովելը։
Մինչ ձեզ որեւէ խորհուրդ տալը կցանկանայի մի փոքր խոսել գրքի եւ նրա բովանդակության մասին։ «Աստղերն են մեղավոր» նովելը շատերին շատ ծանր եւ տխուր կթվա։ Այն պատմում է մի աղջկա մասին, ով ծանր առողջական խնդիր ունի, բայց ապրել է փորձում ու դրա հետ մեկտեղ նաեւ հուսադրել եւ ապրեցնել իր ծնողներին։ Շատ պատահական աղջկա կյանքում հայտնվում է մեկը, ով ամբողջությամբ փոխում է իր կյանքը։ Երիտասարդը, որը կարողանում է նոր կյանք տալ հերոսուհուն պարզվում է, որ այնպիսի հիվանդ է ինչպես եւ աղջիկը, բայց չնայած դրան ամեն կերպ փորձում է հուսադրել նրան։

Նրանք նույնիսկ շատ հետաքրքիր ճամփորդություն են կատարում որի մասին աղջիկը անգամ չէր էլ կարող երազել։ Ցավոք, պատմությունը մի հիասքանչ հեքիաթ չէ, որտեղ երիտասարդները հանդիպում են, սիրահարվում եւ ապրում երկար ու երջանիկ։ Նովելը իսկապես մեզ կարողանում է փոխանցել կյանքի բոլոր դժվարությունները եւ նույնիսկ ինչ-որ տեղ մի փոքր դաժան է թվում։
Կարծում եմ, որ նովելը ավելի շատ դեռահասների համար է, քանի որ հերոսներն իրենք դեռահասներ են եւ շատ նման է իսկական դեռահասների կյանքին, նրանց ցանկություններին, մտածելակերպին։

Վերլուծություն

Մարտի սկզբից մինչեւ հիմա մենք անցանք Հովհաննես թումանյանի «Մարո» եւ «Լոռեցի Սաքո» պոեմները։ Թումանյանի բոլոր գործերն էլ բնականաբար ամեն մեկը մյուսից լավն են եւ ամեն մեկը մի գլուխ գործոց է։ Թումանյանը ծնված եւ մեծացած լինելով գյուղում շատ լավ գիտեր գյուղում ապրող մարդու պարզ, միամիտ եւ ցավոք նաեւ անգրագետ էությունը։ Նա այդ ամենը շատ լավ է կարողացել արտացոլել իր գործերում եւ հատկապես «Մարո» եւ «Լոռեցի Սաքո» պոեմներում։ Երկու պոեմներն էլ նկարագրում են գյուղացի մարդուն եւ նրա թերությունները գիտելիքի առումով։ Երկու պոեմներն էլ տխուր ավարտ ունեին, բայց ցավոք միայն գիտելիքի պակասի եւ հին ժամանակներից եկած սովորույթների, ավանդույթների եւ միամտության պատճառով էր։ «Մարո» պոեմը մի փոքրիկ աղջկա մասին էր ում ամուսնացրել էին չոբան Կարոյի հետ։ Բնականաբա փոքրիկ աղջիկը ոչինչ չգիտեր եւ չէր հասկանում ամուսնությունից եւ երբ հասկացավ միանգամից հետ վերադարձավ հայրական տուն։ Ինչպես ենթադրվում էր տանը նրան չնդունեցին, քանի որ գյուղական սովորույթների պատճառով նրան համարում էին ամուսնացած կին եւ բնականաբար տնից վռնդեցին։ Եւ այդպես խորտակեցին խեղճ Մարոյի կյանքը եւ դրա հետ մեկտեղ նաեւ իրենք էլ դժբախտացան։ Դե իսկ «Լոռեցի Սաքոն» պատմում է մարդկային վախերի եւ անգրագիտության հետեւանքների մասին։ Այսպիսով որպես ամփոփում կարող եմ ասել, որ գիտելիքը ամենագլխավոր պաշտպանիչ ուժն է, որ կարող է մեզ օգնել այն ժամանակ երբ նույնիսկ մեզ շրջապատում են մարդիկ ովքեր կյանքից այդքան էլ չեն հասկանում եւ չունեն բավարար գիտելիքներ։