Իմ Չարենցը

Այս ամիսը լեցուն էր Չարենցով, նրա ստեղծագործություններով, հուշերով եւ իր կյանքի հետաքրքիր պատմություններով։
Մի փոքր խոսեմ Չարենցի կյանքի մասին։ Չարենցը ծնունդով Կարսից է, ծնվել եւ մեծացել է այնտեղ։ Իր նախնիներն ու ծնողները Մակու քաղաքից են եղել եւ նա շատ է իր ստեղծագործություններում հիշատակում, որ ինքը մակվեցի է։ Չարենցը ծնվել է 1897 թվականի Մարտի 13ին, Կարսում։ Իր բանաաստեղծություններում բացի Մակուից նա նաեւ շատ է հիշատակում Կարսը։ «Տաղ անձնական» բանաստեղծության մեջ Չարենցը ներկայացնում է Կարսը, խոսում է, թե ինչպես է հեռացել իր հայրենի եւ հարազատ քաղաքից ու այլեւս չի վերադառնալու, եւ խնդրում է, եթե մեկը փողոցում հանդիպի Կարինե Քոթանջյանին ապա թող մի վերջին անգամ ասի, թե Չարենցն ասաց մնաս բարով։
Այս մեկ ամսվա ընթաքում մենք ծանոթացան Չարենցի մի քանի հրաշալի բանաստեղծություններին։ Դրանք էին՝ «Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում», «Վահագն», «Նորից՝ Արմենուհի Տիգրանյանին», «Լուսամփոփի՜ պես աղջիկ» բանաստեղծությունները։ Բացի դասերից գրական ակումբում եւ Չարենցին նվիրված հանդիպում անցկացվեց, որտեղ մենք ընթերցեցինք մեզ դուր եկած բանաստեղծությունները։
Մենք ծանոթացանք նաեւ Ռեգինա Ղազարյանի հուշերին, թե ինչպե Չարենցը պատահական հանդիպեց Ռեգինային, ով հետագայում պետք է դառնար այն մեկը, որ կկարողանար փրկել Չարենցի գործերի մեծամասնությունը։ Չարենցը 20-րդ դարի ամենամեծ բանաստեղծներից մեկն է եղել։

Եղիշե Չարենց

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Արշակունի արքաներ. Խոսրով 3-րդ, Տիրան, Արշակ 2-րդ

Ժամկետը՝ մարտ 7-11

Նպատակը՝

  • Ուսումնասիրել 4-րդ դարում՝ Արշակունի արքաների ներքին եւ արտաքին քաղաքականությունը
  • Ծանոթանալ պատմական մայրաքաղաք Դվինին և քաղաքի վերականգնման աշխատանքներին

Առաջադրանք

  • Ներկայացնել Արշակ 2ի արքաների ներքին և արտաքին քաղաքականությունը
    Արշակ երկրորդը հայ Արշակունիների տոհմից սերված թագավոր էր։ Նա լավ քաղաքական գործիչ էր։Նա կառուցում է Արրշակավան քաղաքը որտեղ ժամանակի ընթացքում սկսեցին բնակություն հաստատել տարբեր նախարարական տներից հեռացած կամ փախուստի դիմած ծառաներ եւ գաղթականներ։ Այդ պատճառով դավադիր նախարարները միացան եւ դավադրություն կազմակերպելով հարձակվեցին Արշակավանի վրա։ Այդ միջադեպից հետո Արշակ թացավորը նախարարների հետ հաշտութուն կնքեց, բայց դա միայն ժամանակ շահելու համար էր։ Իր ուժերը վերականգնելուց հետո հարձակվեց այն նախարարական տների վրա որոնք ավերակների էին վերածել Արշակավանը։ 353թ կաթողիկոս է ձեռնադրվում Ներսես Մեծ կաթողիկոսը։ Նրա օրոք արգելվեցին թաղումների ժամանակ լաց ու կոծը։ Այն ընդունեց եկեղեցական մի շարք կանոններ և կենցաղային խնդիրները կարգավորելու զանազան օրենքներ: Հատկապես խիստ կանոններ ընդունվեցին հեթանոսական սովորույթների դեմ: Արգելվեցին մերձավոր ազգականների ամուսնությունը, բազմակնությունը և հեթանոսական այլ հոռի սովորույթներ: Ժողովը Ներսեսի առաջարկով որոշում ընդունեց հիվանդանոցներ, աղքատանոցներ և օտարների համար հյուրանոցներ բացելու մասին: Եկեղեցու սպասավորներ պատրաստելու համար վճռվեց ասորերեն և հունարեն ուսուցմամբ դպրոցներ բացել: Նա ամուսնացել էր իր եղբորորդու կնոջ՝ Փառանձեմի հետ եւ ապա ծնվում է Պապը, ով հետագայում դառնալու էր հայ հզոր թագավորներից մեկը։ Արշակը նաեւ պատերազմների է վրել հարեւան երկրների հետ հատկապես Սասանյան Պարասկաստանի դեմ։ Սակայն երբ պետք է հաշտություն կնքելու համար թագավորը գնար Պարսկաստան։ Շապուհ թագավորը խաբեությամ նրանց բանտարկեց ու սպաեց նրանց։
  • Նկարագրե՛լ Դվին մայրաքաղաքը
    Դվինը Հայաստանի յոթերորդ մայրաքաղաքն էր։ Այն գտնվում է ներկայիս Արարատ մարզի Արտաշատ քաղաքի մոտակայքում։ Այն բազմաշրտ քաղաք , որը նշանակում է, որ այն դարերը ընթացքում վերակառուցվել է։

Արդյունքը՝

Արտագնա պարապմունք Դվինի հնավայրում

Օգտակար հղումներ՝

Տեսանյութեր՝ պարտադիր նայել